«Լինդսիի պատվին» Թրամփը հավանական է համարում ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը

https://arm.sputniknews.ru/20260714/lindsii-patvin-trampy-havanakan-e-hamarum-rdi-dem-nvor-patzhamijvocneri-yndunumy-104623864.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_407d0a43ea4a738bc677fe85d2c25adc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, լինդսի գրեհեմ

ամն, դոնալդ թրամփ, լինդսի գրեհեմ

Բաժանորդագրվել

Լրագրողների հետ շփման ժամանակ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև Լինդսի Գրեհեմի մահվան հանգամանքների քննությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը, որն առաջ էր քաշել վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմը (ՌԴ-ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում):

Նա նշել է, որ փաստաթղթի ընդունումը միանգամայն հավանական է համարում։

«Լինդսիի պատվին։ Դա նրա օրինագիծն է։ Նա շատ էր ուզում դա, և հավանականություն կա, որ դա կընդունվի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ նախաձեռնության հեղինակները դիտարկում են նաև պատժամիջոցների օրինագիծն ընդլայնելու հնարավորությունը՝ դրանում ներառելով Իրանին և լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը։

Լրագրողների հետ շփման ժամանակ նա մեկնաբանել է նաև Լինդսի Գրեհեմի մահվան հանգամանքների քննությունը: Թրամփի կարծիքով՝ ՀԴԲ-ն իզուր է ռեսուրսներ ծախսում՝ զբաղվելով այդ հարցով։

Նա հավելել է, որ չգիտի նման ստուգում անցկացնելու պատճառները։

«Չգիտեմ, թե ինչու են զբաղվում, կարծում եմ՝ տեղյակ եք, որ նա խնդիր ուներ։ Նրա հայրն էլ ուներ նման շատ բարդ խնդիր, ինչպես գիտեք», – ասել է նախագահը:

Հիշեցնենք` անցյալ կիրակի Գրեհեմի գրասենյակը հայտնեց, որ 71-ամյա սենատորը մահացել է կարճատև հիվանդությունից հետո։ Գրեհեմը հայտնի էր որպես Վաշինգտոնի գլխավոր «բազեներից» մեկը, ով բազմիցս կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կոշտ դիրքորոշում է ունեցել Իրանի և Չինաստանի վերաբերյալ, ինչպես նաև հետևողականորեն հանդես եկել Իսրայելին առավելագույնս աջակցելու օգտին։

Leave a comment