Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին

Քաղաքականություն

Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջական շրջափակում կկիրառի այն նավերի նկատմամբ, որոնք ուղևորվում են իրանական նավահանգիստներ, դուրս են գալիս դրանցից կամ տեղափոխում են իրանական բեռներ։

Թրամփը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է Իրանի ղեկավարության գործողություններով՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերին և ամերիկացի զինծառայողներին։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ 20 տոկոս փոխհատուցման վճարը փոխարինել է Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով։ Նրա խոսքով՝ այդ ներդրումները կնպաստեն ԱՄՆ-ում նոր գործարանների ստեղծմանը և աշխատատեղերի ավելացմանը։

Թրամփը կրկնել է նաև, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա»։

Leave a comment