Մերձդնեստրյան հեռուստաալիքի նախկին լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Կոնդրատովը հարցազրույց էր անցկացրել Հայաստանում և անցորդներին հարցեր էր տվել Եվրամիության հետ մերձեցման, Ռուսաստանի հետ հարաբերությունների և էներգետիկ անվտանգության ռիսկերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Первый Приднестровский» հեռուստաալիքի նախկին թղթակից Նիկիտա Կոնդրատովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Նա այդ մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ չհստակեցնելով ընդունված որոշման պաշտոնական պատճառները։

Կոնդրատովն ավելի քան 10 տարի աշխատել է Մերձդնեստրի պետական հեռուստաընկերությունում, իսկ ավելի ուշ զբաղվել է սեփական «ԿԺԴՀ TV» մեդիանախագծի զարգացմամբ, որը լուսաբանում է Մոլդովայի, Մերձդնեստրի, ԱՊՀ երկրների և Արևելյան Եվրոպայի իրադարձությունները:

Ավելի վաղ Կոնդրատովը հարցազրույց էր անցկացրել Հայաստանում և անցորդներին հարցեր էր տվել Եվրամիության հետ մերձեցման, Ռուսաստանի հետ հարաբերությունների և էներգետիկ անվտանգության ռիսկերի մասին։

Մուտքի արգելքի մասին հայտնելուց հետո Կոնդրատովը աշխատանքը շարունակել է Բելառուսից՝ այնտեղ մասնակցելով պետական ԶԼՄ-ների եթերներին և հրապարակելով նոր տեսանյութեր:

Հայաստանի պաշտոնական մարմինները Կոնդրատովի մուտքի արգելքի մասին լուրը դեռ չեն մեկնաբանել:

Leave a comment