https://arm.sputniknews.ru/20260714/inchpisin-klini-ynddimadirneri-hamagvortsakcutjuny-nvor-azhum-zrujc-anna-grigvorjani-het-104613251.html
Ինչպիսին կլինի ընդդիմադիրների համագործակցությունը նոր ԱԺ–ում․ զրույց Աննա Գրիգորյանի հետ
Ինչպիսին կլինի ընդդիմադիրների համագործակցությունը նոր ԱԺ–ում․ զրույց Աննա Գրիգորյանի հետ
Sputnik Արմենիա
Պատգամավորի պնդմամբ՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T20:48+0400
2026-07-14T20:48+0400
2026-07-14T21:04+0400
հայաստան
աննա գրիգորյան
աժ (ազգային ժողով)
տեսանյութ
տեսանյութեր
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104615224_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0e66a0f529449e766d9ba0a47edf0b87.jpg.webp
2021 թվականի խորհրդարանը պատերազմի ծնունդ էր, և տպավորություն էր, թե դրանից բարդ չի կարող լինել, սակայն հիմա բոլորովին այլ իրավիճակ է․ այս մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության բովանդակության մասին։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Պատգամավորի խոսքով՝ նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադրության փոփոխության գործընթացը։Նա ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են խորհրդարանական լծակներն օգտագործել՝ թույլ չտալու պետության հիմնարար արժեքների փոփոխություն և պայքարելու իրենց սկզբունքների համար։Մանդատներն էլ վերցնում են այդ սկզբունքով։ Պատգամավորի պնդմամբ՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ Արևմուտքն ակնհայտորեն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ընդդիմության բացակայությունը խորհրդարանում չէր փոխի նրանց վերաբերմունքը։Որպես օրինակ նա մատնանշում է հարևան Վրաստանի փորձը, որտեղ արևմտամետ ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և արդյունքում հայտնվեց քաղաքական լուսանցքում՝ զրկվելով երկրի ներքին կյանքում որևէ ազդեցությունից։Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը, պատգամավորն ընդգծում է` նախորդ շրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ աշխատանքի լավ փորձ կա։«Նույնիսկ այն պարագայում, երբ ակնհայտ տարաձայնություններ կային մեր և հանրապետականների միջև, դա չէր խանգարում հենց խորհրդարանում կոնկրետ իրավիճակներում համատեղ որոշակի գործողություններ իրականացնելու համար։ Այս պարագայում շատ ավելի հեշտ է, որովհետև ընդգծված տարաձայնությունները չկան։ Տարբեր քաղաքական ուժեր են լինելու, բայց այդ ընդգծված տարաձայնությունը մենք չունենք։ Կարծում եմ՝ երկու ֆրակցիաներն իրար հետ շատ ավելի հանգիստ կարող են աշխատել»,- ասում է նա։Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104615224_318:0:1758:1080_1920x0_80_0_0_e99ae3d33fcbefeea3601752e9a7eb5a.jpg.webp
հայաստան, աննա գրիգորյան, աժ (ազգային ժողով), տեսանյութ, տեսանյութեր, ընդդիմություն, видео
հայաստան, աննա գրիգորյան, աժ (ազգային ժողով), տեսանյութ, տեսանյութեր, ընդդիմություն, видео
Պատգամավորի պնդմամբ՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։
2021 թվականի խորհրդարանը պատերազմի ծնունդ էր, և տպավորություն էր, թե դրանից բարդ չի կարող լինել, սակայն հիմա բոլորովին այլ իրավիճակ է․ այս մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության բովանդակության մասին։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադրության փոփոխության գործընթացը։
«Սահմանադրության փոփոխությունը նաև լինելու է կարևոր գործընթաց պայքար մղելու այն ամենի համար, ինչին մենք հավատում ենք»,- ասում է Գրիգորյանը։
Նա ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են խորհրդարանական լծակներն օգտագործել՝ թույլ չտալու պետության հիմնարար արժեքների փոփոխություն և պայքարելու իրենց սկզբունքների համար։
Մանդատներն էլ վերցնում են այդ սկզբունքով։ Պատգամավորի պնդմամբ՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ Արևմուտքն ակնհայտորեն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ընդդիմության բացակայությունը խորհրդարանում չէր փոխի նրանց վերաբերմունքը։
Որպես օրինակ նա մատնանշում է հարևան Վրաստանի փորձը, որտեղ արևմտամետ ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և արդյունքում հայտնվեց քաղաքական լուսանցքում՝ զրկվելով երկրի ներքին կյանքում որևէ ազդեցությունից։
«Լավ, 150,000 մարդ քեզ ընտրել է, հիմա դու ի՞նչ ես անում այդքան մարդու վստահության հետ։ Փողոցն ու պառլամենտը միմյանց չեն հակասում, այլ օգնում են։ Փողոցային պայքարի գեներացումն ու շարունակականությունը շատ ավելի հեշտ է ապահովել, երբ ունես նաև պատգամավորական մանդատ»,- նշում է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը, պատգամավորն ընդգծում է` նախորդ շրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ աշխատանքի լավ փորձ կա։
«Նույնիսկ այն պարագայում, երբ ակնհայտ տարաձայնություններ կային մեր և հանրապետականների միջև, դա չէր խանգարում հենց խորհրդարանում կոնկրետ իրավիճակներում համատեղ որոշակի գործողություններ իրականացնելու համար։ Այս պարագայում շատ ավելի հեշտ է, որովհետև ընդգծված տարաձայնությունները չկան։ Տարբեր քաղաքական ուժեր են լինելու, բայց այդ ընդգծված տարաձայնությունը մենք չունենք։ Կարծում եմ՝ երկու ֆրակցիաներն իրար հետ շատ ավելի հանգիստ կարող են աշխատել»,- ասում է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: