ՌԴ-ն և Ադրբեջանը տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայի հարցում. Պեսկով


Ռուսաստանն ու Ադրբեջանն իսկապես տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայում իրավիճակի հետ կապված՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Սակայն, Դմիտրի Պեսկովի խոսքով, Մոսկվայում պրագմատիզմ են ցուցաբերում և երկկողմ հարաբերությունները չեն կապում այդ հարցերի հետ:

Հա հավելել է՝ ռուսական կողմը համաձայն չէ Բաքվի մի շարք մոտեցումների հետ, և դա ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնությունների առարկա է: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ դա չպետք է ստվեր գցի երկկողմ հարաբերությունների վրա: Պեսկովը հավելել է՝ Բաքվի հետ շփումներում շարունակելու են հետևողականորեն պարզաբանել Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պաշտպանական ոլորտում գործակցություն է սկսում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Բաքուն նաև պարբերաբար հումանիտար աջակցություն է ուղարկում Ուկրաինա:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a comment