https://arm.sputniknews.ru/20260714/nra-dzajny-hvors-e-hishecnum-ibrahim-maalufn-ajcelec-kvomitasi-tangaran-104621485.html
«Նրա ձայնը հորս է հիշեցնում». Իբրահիմ Մաալուֆն այցելեց Կոմիտասի թանգարան
«Նրա ձայնը հորս է հիշեցնում». Իբրահիմ Մաալուֆն այցելեց Կոմիտասի թանգարան
Sputnik Արմենիա
Մաալուֆը Երևան է ժամանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T19:45+0400
2026-07-14T19:45+0400
2026-07-14T19:46+0400
հայաստան
երևան
երաժիշտ
կոմիտաս
թանգարան
«ոսկե ծիրան» կինոփառատոն
իբրահիմ մաալուֆ
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104616577_0:0:1921:1080_1920x0_80_0_0_b083443dba901572799c747310306323.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Լիբանանցի շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասին համարում է նշանավոր երգահան, որը կարողացել է պահպանել իր դարաշրջանի ոգին:«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Մաալուֆն այսօր այցելեց Կոմիտասի թանգարան–ինստիտուտ և խոստովանեց, որ միայն թանգարան այցելելուց հետո լիովին գիտակցեց Կոմիտասի նշանակությունը հայկական մշակույթի համար։Երաժիշտը պատմեց, որ հայ ընկերները 20-25 տարի շարունակ իրեն խորհուրդ էին տալիս այցելել թանգարան, և ինքը վերջապես հետևեց նրանց խորհրդին:«Կարծում եմ, որ երգահանն ու երաժիշտը նախևառաջ իր ժամանակի վկան է։ Նա իր մեջ պահպանում և փոխանցում է իր դարաշրջանի կերպարը», – ասաց Մաալուֆը։Նա Կոմիտասի ստեղծագործությանը ծանոթացել է YouTube-ում։Նա նաև պատմեց, որ շատ ընդհանրություններ է տեսնում հայ և լիբանանցի ժողովուրդների միջև:«Կարծում եմ, որ լիբանանցիներն ու հայերը շատ ընդհանրություններ ունեն։ Երկու երկրներն էլ իրենց պատմության ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են ապրել և կրել են տարբեր մշակույթների և ժողովուրդների ազդեցությունը: Կարծում եմ` հենց դա է հատուկ իմաստ հաղորդում մեր ժողովուրդների աշխարհայացքին»,- ամփոփեց երաժիշտը։Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է Հայաստանում հուլիսի 12-19-ը: Ծրագրում ներառված են շուրջ 90 ֆիլմեր 40 երկրից, նախատեսված են հանդիպումներ աշխարհահռչակ ռեժիսորների, դերասանների և կինոքննադատների հետ, ինչպես նաև վարպետության դասեր և ստեղծագործական քննարկումներ:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104616577_91:0:1531:1080_1920x0_80_0_0_3086e1f8faf722b3628a6d2c9cc002b4.jpg.webp
հայաստան, երևան, երաժիշտ, կոմիտաս, թանգարան, «ոսկե ծիրան» կինոփառատոն, իբրահիմ մաալուֆ, տեսանյութ
հայաստան, երևան, երաժիշտ, կոմիտաս, թանգարան, «ոսկե ծիրան» կինոփառատոն, իբրահիմ մաալուֆ, տեսանյութ
Մաալուֆը Երևան է ժամանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Լիբանանցի շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասին համարում է նշանավոր երգահան, որը կարողացել է պահպանել իր դարաշրջանի ոգին:
«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Մաալուֆն այսօր այցելեց Կոմիտասի թանգարան–ինստիտուտ և խոստովանեց, որ միայն թանգարան այցելելուց հետո լիովին գիտակցեց Կոմիտասի նշանակությունը հայկական մշակույթի համար։
Երաժիշտը պատմեց, որ հայ ընկերները 20-25 տարի շարունակ իրեն խորհուրդ էին տալիս այցելել թանգարան, և ինքը վերջապես հետևեց նրանց խորհրդին:
«Կարծում եմ, որ երգահանն ու երաժիշտը նախևառաջ իր ժամանակի վկան է։ Նա իր մեջ պահպանում և փոխանցում է իր դարաշրջանի կերպարը», – ասաց Մաալուֆը։
Նա Կոմիտասի ստեղծագործությանը ծանոթացել է YouTube-ում։
«Շատերն էին ասում, որ Կոմիտասի երաժշտությունը շատ ընդհանրություններ ունի Մերձավոր Արևելքի երաժշտության հետ, որն ինձ անչափ հոգեհարազատ է։ Եվ ես սկսեցի լսել նրա ստեղծագործությունները։ Կոմիտասի ձայնը հորս է հիշեցնում», – նշեց Մաալուֆը։
Նա նաև պատմեց, որ շատ ընդհանրություններ է տեսնում հայ և լիբանանցի ժողովուրդների միջև:
«Կարծում եմ, որ լիբանանցիներն ու հայերը շատ ընդհանրություններ ունեն։ Երկու երկրներն էլ իրենց պատմության ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են ապրել և կրել են տարբեր մշակույթների և ժողովուրդների ազդեցությունը: Կարծում եմ` հենց դա է հատուկ իմաստ հաղորդում մեր ժողովուրդների աշխարհայացքին»,- ամփոփեց երաժիշտը։
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում
Իբրահիմ Մաալուֆը Կոմիտասի թանգարանում