Ֆինլանդիայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովի հետ զրույցի ժամանակ Ֆինլանդիայի իշխանությունները չեն կարողացել որևէ ապացույց ներկայացնել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանին վերագրվող չարամիտ կիբերակտիվության մասին, hայտնել է Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ Ռուսաստանի դեսպանը հուլիսի 14-ին հրավիրվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարություն հանդիպման, որտեղ հնչել են Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ «կիբերտարածությունում չարամիտ գործունեության» վերաբերյալ: «Այնուամենայնիվ, այդ մեղադրանքները հաստատող որևէ կոնկրետ փաստ չի ներկայացվել: Ֆինլանդացիները չեն կարողացել հստակ պատասխաններ տալ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի համապատասխան հարցերին», – ընդգծել է դեսպանատունը։
Զրույցի ընթացքում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հելսինկին բարձրաձայն, բայց անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Մոսկվայի դեմ, ինչպես նաև հիշեցրել է, որ Հանրապետությունում շրջանառվող ռուսական հիբրիդային ազդեցության մասին ենթադրությունները երբեք համոզիչ կերպով չեն հաստատվել։ «Ֆինլանդացիների խիստ հավանական մեղադրանքները դժվար է ընկալել որպես քարոզչական ջանքերի ևս մեկ ալիք, որը նպատակ ունի արհեստականորեն խթանել «ռուսական սպառնալիքի» առասպելը՝ Ռուսաստանի հետ դիմակայության ձգտող արևմտյան էլիտաների քաղաքական օրակարգը առաջ մղելու համար», – եզրափակել են ռուս դիվանագետները։