Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում

Քաղաքականություն

14.07.2026 | 17:22

Եվրախորհրդարանում ընթանում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Նշվում է, որ միջոցառումը համատեղ կազմակերպել են Եվրախորհրդարանի անդամներ Կոստաս Մավրիդեսը (Սոցիալ-դեմոկրատներ, Կիպրոս), Միրիամ Լեքսմանը (ԵԺԿ, Սլովակիա) և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։

Հաղորդվում է, որ այս համաժողովի նպատակն է՝ ներկայացնել Ադրբեջանում հայ պատանդների իրավիճակի թարմացված գնահատականը։ Կքննարկվեն նաև քաղաքականացված հետապնդումների, կամայական կալանքի և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև դրանց հետևանքները Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Համաժողովին մասնակցում է նաև Բաքվում շինծու գործերով ապօրինի դատապարտված ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

Քննարկմանը կարող եք հետևել այստեղ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment