https://arm.sputniknews.ru/20260714/2027-i-martic-6-ev-aveli-erekha-unecvogh-yntaniqnerin-gumar-ktramadrvi-tun-gnelu-hamar-104614447.html
2027-ի մարտից 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համար
2027-ի մարտից 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համար
Sputnik Արմենիա
Ծրագիրը կտարածվի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների վրա, սակայն ապագայում հնարավոր է` շեմը իջեցվի մինչև 5 երեխայի: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T17:23+0400
2026-07-14T17:23+0400
2026-07-14T17:23+0400
բազմազավակ ընտանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67860982_0:67:1600:967_1920x0_80_0_0_8be54fc84db65a397762f106d6d931d0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ 2027 թվականի մարտից Հայաստանի կառավարությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը:100%-անոց սուբսիդիան կգործի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար Հանրապետության ցանկացած բնակավայրում, բացի Երևանից, բնակարան կամ տուն ձեռք բերելու նպատակով:Ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց անդամները ՀՀ քաղաքացիներ են, իսկ գումարային եկամուտը չի գերազանցում տարեկան 10 մլն դրամը: Այս տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի հիման վրա։ Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ անշարժ գույք (50 տոկոս և ավելի)։Աջակցության չափը կախված կլինի երեխաների թվից։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կտրամադրվի 4 մլն դրամ։ Գյուղում տուն գնելու դեպքում ընդհանուր գումարին կավելացվի ևս 4 մլն դրամ։Օրինակ, եթե 6 երեխա ունեցող ընտանիքը քաղաքում բնակարան գնի, նա կստանա 24 մլն դրամ, իսկ գյուղում՝ 28 մլն դրամ։ Եթե գնված բնակարանի արժեքը (ներառյալ կառուցված առանձնատունը) պակաս լինի, քան սահմանված գումարը, ապա 2 միլիոն դրամի սահմաններում հնարավոր կլինի ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա:Ղարագյոզյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ 6 և ավելի երեխա ունեցող 643 ընտանիք կա. նրանցից 390 – ը՝ 6 երեխա ունեցող, 143 – ը՝ 7 երեխա ունեցող, 76-ը՝ 8 երեխա ունեցող, 36 – ը՝ 9 երեխա ունեցող, 10-ը՝ 5 երեխա ունեցող, երկու ընտանիք՝ 11 երեխա ունեցող մեկը՝ 12 երեխա ունեցող:Նախարարության նախնական գնահատականներով` եթե նրանք բոլորը ցանկանան օգտվել ծրագրից, ապա դրա ֆինանսավորման համար պետությանը տարեկան մոտ 32 մլրդ դրամ կպահանջվի։Իր հերթին նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ Հայաստանում կա նաև 5 երեխա ունեցող ավելի քան 3 հազար ընտանիք: Հնարավոր է՝ ապագայում նրանց համար նախատեսվի ավելի փոքր ծավալով բնակարանային աջակցություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67860982_106:0:1530:1068_1920x0_80_0_0_bb1a47c12fadc55c29030de81225be57.jpg.webp
բազմազավակ ընտանիք
բազմազավակ ընտանիք
Ծրագիրը կտարածվի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների վրա, սակայն ապագայում հնարավոր է` շեմը իջեցվի մինչև 5 երեխայի:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ 2027 թվականի մարտից Հայաստանի կառավարությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը:
100%-անոց սուբսիդիան կգործի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար Հանրապետության ցանկացած բնակավայրում, բացի Երևանից, բնակարան կամ տուն ձեռք բերելու նպատակով:
Ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց անդամները ՀՀ քաղաքացիներ են, իսկ գումարային եկամուտը չի գերազանցում տարեկան 10 մլն դրամը: Այս տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի հիման վրա։ Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ անշարժ գույք (50 տոկոս և ավելի)։
Աջակցության չափը կախված կլինի երեխաների թվից։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կտրամադրվի 4 մլն դրամ։ Գյուղում տուն գնելու դեպքում ընդհանուր գումարին կավելացվի ևս 4 մլն դրամ։
Օրինակ, եթե 6 երեխա ունեցող ընտանիքը քաղաքում բնակարան գնի, նա կստանա 24 մլն դրամ, իսկ գյուղում՝ 28 մլն դրամ։ Եթե գնված բնակարանի արժեքը (ներառյալ կառուցված առանձնատունը) պակաս լինի, քան սահմանված գումարը, ապա 2 միլիոն դրամի սահմաններում հնարավոր կլինի ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա:
Ղարագյոզյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ 6 և ավելի երեխա ունեցող 643 ընտանիք կա. նրանցից 390 – ը՝ 6 երեխա ունեցող, 143 – ը՝ 7 երեխա ունեցող, 76-ը՝ 8 երեխա ունեցող, 36 – ը՝ 9 երեխա ունեցող, 10-ը՝ 5 երեխա ունեցող, երկու ընտանիք՝ 11 երեխա ունեցող մեկը՝ 12 երեխա ունեցող:
Նախարարության նախնական գնահատականներով` եթե նրանք բոլորը ցանկանան օգտվել ծրագրից, ապա դրա ֆինանսավորման համար պետությանը տարեկան մոտ 32 մլրդ դրամ կպահանջվի։
Իր հերթին նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ Հայաստանում կա նաև 5 երեխա ունեցող ավելի քան 3 հազար ընտանիք: Հնարավոր է՝ ապագայում նրանց համար նախատեսվի ավելի փոքր ծավալով բնակարանային աջակցություն։