Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ դիմել է Մոսկվային։
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ժամանակն է բանակցել հրադադարի շուրջ։ Ժամանակն է դադարեցնել Ուկրաինայում անտեղի արյունահեղությունը։ Մեր անվտանգության երաշխիքների ձևը կորոշեն Ուկրաինան և նրա գործընկերները, այլ ոչ թե Մոսկվան»,- ասել է Մերցը։
Ըստ Մերցի՝ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել պատերազմը և միշտ է պատրաստ եղել։ «Մենք նաև բաց ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների համար՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Հիմա ամեն ինչ կախված է նախագահ Պուտինից, թե արդյոք նա կկարողանա օգտվել այս հնարավորությունից»,- նշել է Գերմանիայի կանցլերը։