Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին

Հասարակություն

14.07.2026 | 16:38

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեկ 13-ամյա աղջիկ է մահացել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը։

«Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել»,- ասաց Խալաթյանը։

Ըստ վարչական ղեկավարի՝ պատճառը կարող է լինել էներգետիկների չարաշահումը։

«Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել, ինչի հետևանքով էլ մահացել է»,- ասաց նա։

13-ամյա աղջիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Անի Թամրազյան

 

 

 

Leave a comment