Արտաշատի Քաղցրաշեն գյուղում առեղծվածային դեպք է տեղի ունեցել. 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղացիները նշում են, որ էներգետիկ ըմպելիքներն է խմել ու չարաշահել աղջինակը, ինչի հետևանքով էլ մահացել է։
MediaHub-ի հետ զրույցում Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատեց տեղեկությունը։ Նա նշեց, որ աղջիկը ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ «Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Ծնողներն այս պահին այն վիճակում չեն, որ խոսեն։ Այսօր աղջկան հուղարկավորել են, դեպքը եղել է, եթե չեմ սխալվում, շաբաթ օրը»,- ասաց Խալաթյանը։
Ըստ գյուղացիների՝ երեխան էներգետիներ է խմել, սակայն, վարչական ղեկավարը նշեց, որ պետք է սպասել և տեսնել՝ ի՞նչ կասեն բժիշկները։
Մարիաննա Արամյան