ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Խուզեստան նահանգին. իրանցի պաշտոնյա

https://arm.sputniknews.ru/20260714/amnn-harvatsner-e-hascrel-irani-khuzestan-nahangin-iranci-pashtvonja-104613489.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99361725_0:0:712:533_1920x0_80_0_0_5853946ef93b218267e3aa3cebc8f43d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, արկ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, արկ

Բաժանորդագրվել

Մինչ այս Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի Բուշեր քաղաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Վալիոլլահ Հայաթին:

«Այսօր` ժամը 13։25-ին, ամերիկյան արկերն Աբադան քաղաք են ընկել։ Դրանից բացի, ժամը 13.30-ին երկու արկ է պայթել Մահշեհրի շրջակայքում», – ասել է Հայաթին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

Մինչ այդ Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի հարավային Բուշեր քաղաքի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին, զոհեր չկան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

Leave a comment