Հարվածային ԱԹՍ–ներով խոցվել են «Օդեսա» նավահանգիստ մտնող 2 բեռնանավեր

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հարվածային անօդաչուներով խոցվել են «Չեռնոմորսկ» նավահանգստից «Օդեսա» նավահանգիստ մտնող երկու բեռնանավեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունում նշել են, որ օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել ուկրաինական նավահանգիստներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի համար:

«Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստից «Օդեսա» նավահանգիստ մտնելու ժամանակ հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են երկու բեռնանավեր», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին:

Leave a comment