Քաղաքականություն
14.07.2026 | 16:01
Այսօր հինգ պայթյուն է լսվել Բանդար Աբբասի արևմտյան մասում, որն Իրանի հարավային ափին գտնվող կարևոր նավահանգստային քաղաք է։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը, գրում է CNN-ը։
Նավահանգստային քաղաքը նախկինում ևս թիրախավորվել է, վերջին անգամ՝ նախօրեին, երբ նահանգային կառավարությունը հայտնել էր, որ արկ է ընկել Բանդար Աբբասի արևմտյան մասում։
Իր հերթին, Իրանի կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այսօր պայթյուններ են լսվել Բուշերում՝ մեկ այլ նավահանգստային քաղաքում, որը գտնվում է ծոցի արևմուտքում, ինչպես նաև նույն նահանգի ավելի խորը ցամաքային Չողադակ քաղաքում։
«Բուշեր քաղաքի չորս կետերը ցերեկը հարվածի տակ են հայտնվել»,- ասել է նահանգապետի տեղակալ Էհսան Ջահանիանը՝ հարձակումների համար մեղադրելով Միացյալ Նահանգներին։
Բացի այդ, Խուզեստան նահանգի փոխնահանգապետ Վալիոլլահ Հայաթին ասել է, որ թիրախավորվել են նաև Աբադան քաղաքը, որտեղ գտնվում է Մերձավոր Արևելքի ամենահին նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Մահշահր նավահանգստային քաղաքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի