Ծնելիությունը շարունակում է նվազել, ահազանգում է Արսեն Թորոսյանը

https://arm.sputniknews.ru/20260714/tsneliutjuny-sharunakum-e-nvazel-ahazangum-e-arsen-tvorvosjany-104611020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104611150_126:0:606:360_1920x0_80_0_0_a1768ae03dddd8b60a41f42dca59b924.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արսեն թորոսյան, ծնելիություն, դեմոգրաֆիա, հայաստան, видео

արսեն թորոսյան, ծնելիություն, դեմոգրաֆիա, հայաստան, видео

Բաժանորդագրվել

Նախարարը կարծում է, որ ծնելիության նվազումը կանգնեցնելու համար և՛պետական ծրագրեր են անհրաժեշտ, և՛ մտածողության փոփոխություն։

Հայաստանում ծնելիության ցուցանիշն ամեն տարի նվազում է։ Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Եթե 2025թ․-ին ՀՀ-ում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ, ապա 2024թ․-ին՝ 33 հազար 593, 2023թ․-ին՝ 36 հազար 590։ Դրանից առաջ էլ տարեկան կայուն շուրջ 36 հազարին մոտ ծնունդներ են գրանցվել, սակայն այս ցուցանիշը տարեցտարի նվազել է։

Նրա խոսքով՝ այսօր աշխարհի շատ երկրներ են առնչվում ծերացող հասարակության և նվազող ծնելիության մարտահրավերներին։

Նվազում է նաև պտղաբերության գործակիցը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

«Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Բարձրացել է նաև առաջին երեխան ունենալու և ամուսնության տարիքը։ Սրանք բաներ են, որոնք պետությունը չի կարող հեշտությամբ փոխել կամ առհասարակ փոխել»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ շատ զարգացած երկրներ կան, որոնք իրենց երկրներում ժողովրդագրական իրավիճակը նկարագրում են որպես «կատաստրոֆիկ», երբ նույնիսկ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով 1-ից ցածր թվով երեխաներ են ծնվում։ Այդ երկրների թվում է Հարավային Կորեան։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ նվազող ծնելիությունը կանգնեցնելու համար։ Դա պետք է արվի, ըստ նրա, և՛ պետական ծրագրերի, և՛ մտածողության փոփոխության միջոցով։

Թորոսյանն առաջարկեց քննարկումներ անցկացնել՝ արդյունավետ լուծումներ գտնելու և ժողովրդագրական իմաստով կայուն իրավիճակ ստեղծելու համար։

Հիշեցնենք՝ 2022թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էր Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Իսկ 2023թ․ Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ–ում արձանագրվել է վերջին հինգ տարվա համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը։

Leave a comment