«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել

Հասարակություն

14.07.2026 | 15:12

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում այսօր կնոջ դի է հայտնաբերվել։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ժամը 13:00-ի սահմաններում։

«Հանկարծամահության վերաբերյալ ահազանգը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հուլիսի 12-ին՝ ՀԱՊԱԿ ՓԲԸ-ից։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- հայտնեցին գերատեսչությունից։

Factor TV-ի տեղեկություններով՝ մահացածը կենտրոնի 88-ամյա բուժառու է։

Ռոզա Վարդանյան

Leave a comment