Ռուսաստանը հարմարվել է երկրի դեմ տասնյակ հազարավոր պատժամիջոցներին և սովորել է շրջանցել դրանք, և կշարունակի դա անել, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
– Մոսկվան «Մաքս» մեսսենջերի դեմ պատժամիջոցները համարում է աբսուրդ, ինչը ցույց է տալիս եվրոպական երկրների բռնաճնշողական բնույթը։
– Մերցի հայտարարությունը Կիեւի համար առանց Ռուսաստանի մասնակցության անվտանգության երաշխիքներ մշակելու մասին ցույց է տալիս եվրոպական դիրքորոշման փակուղին։
– Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ձևակերպելն առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է։
– Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար