https://arm.sputniknews.ru/20260714/baqvum-pahvvogh-geri-ljudvig-mkrtchjany-pajqarum-e-kjanqi-hamar-ahazangum-e-pastabany-104610714.html
Բաքվում պահվող գերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը
Բաքվում պահվող գերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը
Sputnik Արմենիա
Լուսիանա Մինասյանը նշել է, որ Բաքվի պաշտոնական զեկույցներում հայ ռազմագերու առողջական վիճակը նշվում է որպես «կայուն»։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T15:34+0400
2026-07-14T15:34+0400
2026-07-14T15:35+0400
ադրբեջան
գերի
լյուդվիգ մկրտչյան
լուսիանա մինասյան
բանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/12/97870284_0:250:1080:858_1920x0_80_0_0_36b8477912c1c7e2b8286909ea14d1e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը, որը հինգուկես տարի առաջ գերեվարվել է և հայտնվել Բաքվի բանտում, այսօր առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնել ու պայքարում է իր կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։Փաստաբանի խոսքով` Մկրտչյանի մոտ կրկնվող գլխացավեր են, գլխապտույտներ, իսկ կրծքավանդակի հատվածում ցավեր ունի։ Նա ընդգծել է, որ Բաքվի պաշտոնական զեկույցներում հայ ռազմագերու առողջական վիճակը նշվում է որպես «կայուն»։«Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,– գրել է փաստաբանը։Մինասյանը պահանջել է, որ ԿԽՄԿ–ն (նախորդ տարվա սեպտեմբերից Ադրբեջանում այլևս չի գործում. խմբ.) և ՄԱԿ–ը գործուն քայլեր ձեռնարկեն։Նշենք, որ արդեն գրեթե 1 տարի է` հայ ռազմագերիների առողջական իրական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալն անհնար է դարձել։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/12/97870284_0:179:1080:989_1920x0_80_0_0_d4ce9f96a72a5b99a8c8d747ddf956e0.jpg.webp
ադրբեջան, գերի, լյուդվիգ մկրտչյան, լուսիանա մինասյան, բանտ
ադրբեջան, գերի, լյուդվիգ մկրտչյան, լուսիանա մինասյան, բանտ
Լուսիանա Մինասյանը նշել է, որ Բաքվի պաշտոնական զեկույցներում հայ ռազմագերու առողջական վիճակը նշվում է որպես «կայուն»։
«56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկիցա+աորտայի անբավարարություն»,– գրել է Մինասյանը X սոցիալական ցանցում։
Փաստաբանի խոսքով` Մկրտչյանի մոտ կրկնվող գլխացավեր են, գլխապտույտներ, իսկ կրծքավանդակի հատվածում ցավեր ունի։ Նա ընդգծել է, որ Բաքվի պաշտոնական զեկույցներում հայ ռազմագերու առողջական վիճակը նշվում է որպես «կայուն»։
«Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,– գրել է փաստաբանը։
Մինասյանը պահանջել է, որ ԿԽՄԿ–ն (նախորդ տարվա սեպտեմբերից Ադրբեջանում այլևս չի գործում. խմբ.) և ՄԱԿ–ը գործուն քայլեր ձեռնարկեն։
Նշենք, որ արդեն գրեթե 1 տարի է` հայ ռազմագերիների առողջական իրական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալն անհնար է դարձել։