Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը

Քաղաքականություն

14.07.2026 | 15:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարւթյան տարածած հաղորդագրությունում։

Leave a comment