https://arm.sputniknews.ru/20260714/tsarukjani-pashtpanery-kdimen-mijazgajin-arbitrazh-nra-ynkerutjunneri-parapurdi-pattsharvov-104608961.html
Ծառուկյանի պաշտպաները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի պատճառով
Ծառուկյանի պաշտպաները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի պատճառով
Sputnik Արմենիա
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի իրավապահ համակարգն այսօր ծառայում է միայն մեկ մարդու և միայն դրա շրջանակներում պայքարելը բավականին դժվար է: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T14:42+0400
2026-07-14T14:42+0400
2026-07-14T14:42+0400
էլինար վարդանյան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104603606_0:67:1280:787_1920x0_80_0_0_fee0cbd14014c07212a0c4fa8a4371b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հակաիրավական է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել հայաստանյան իրավական համակարգում, որը խեղաթյուրվել է գործող իշխանությունների կողմից։ Վարդանյանը նշեց, որ այդ բոլոր ձեռնարկություններում երկար տարիներ ստուգումներ են իրականացվել, և հանկարծ հիմա են ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել։ Սա վկայում է ակնհայտ քաղաքական ենթատեքստի մասին։ Նշենք, որ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել «Մուլտի տաբակ» ընկերության շուրջ 150 աշխատակիցներ՝ պահանջելով վերացնել սահմանափակումները և վերսկսել գործարանի աշխատանքը: Ավելի վաղ նույն պահանջով ակցիաներ էին կազմակերպել նաև Ծառուկյանին պատկանող և ՔԿ-ի կողմից կապարակնքված մյուս ընկերությունների աշխատակիցները։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104603606_72:0:1209:853_1920x0_80_0_0_3a699c411d33293a0adad4d96df4a70d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլինար վարդանյան, գագիկ ծառուկյան
էլինար վարդանյան, գագիկ ծառուկյան
Բաժանորդագրվել
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի իրավապահ համակարգն այսօր ծառայում է միայն մեկ մարդու և միայն դրա շրջանակներում պայքարելը բավականին դժվար է:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։
«Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հակաիրավական է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել հայաստանյան իրավական համակարգում, որը խեղաթյուրվել է գործող իշխանությունների կողմից։
Վարդանյանը նշեց, որ այդ բոլոր ձեռնարկություններում երկար տարիներ ստուգումներ են իրականացվել, և հանկարծ հիմա են ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել։ Սա վկայում է ակնհայտ քաղաքական ենթատեքստի մասին։
«Դիմումներ են լինելու նաև միջազգային արբիտրաժներին, որովհետև խնդիրը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն է, այլև նրա՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունը։ Եվ այս ոլորտում իրավունքների պաշտպանության համար դիմելու ենք նաև միջազգային ատյաններ»,- մշեց Վարդանյանը։
Նշենք, որ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել
«Մուլտի տաբակ» ընկերության շուրջ 150 աշխատակիցներ՝ պահանջելով վերացնել սահմանափակումները և վերսկսել գործարանի աշխատանքը: Ավելի վաղ նույն պահանջով ակցիաներ էին կազմակերպել նաև Ծառուկյանին պատկանող և ՔԿ-ի կողմից կապարակնքված մյուս ընկերությունների աշխատակիցները։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։
Գագիկ Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: