Անհեթեթ գործողություններ. Կրեմլը մեկնաբանել է Мах մեսենջերի նկատմամբ պատժամիջոցները

Բաժանորդագրվել

Պեսկովը ԵՄ պատժամիջոցները ոչ ժողովրդավարական մոտեցման դրսևորում է որակել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մոսկվան Max մեսենջերի դեմ պատժամիջոցների կիրառումը անհեթեթ գործողություններ է համարում, դա ցույց է տալիս եվրոպական երկրների բռնաճնշողական բնույթը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ևս չենք ընդունում և համարում ենք, որ մեսենջերի դեմ պատժամիջոցների կիրառումը բացարձակապես անհեթեթ գործողություններ են, որոնք ցույց են տալիս նման պատժամիջոցներ կիրառողների բռնաճնշողական բնույթը», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` պատժամիջոցների կիրառմամբ եվրոպացիները ոչ ժողովրդավարական մոտեցում են ցուցադրում։

«Մենք համոզված ենք, որ մեր մեսենջերը, չնայած բոլոր պատժամիջոցներին, կշարունակի իր բավականին բուռն և հաջող զարգացումը», – լրագրողներին ասել է Պեսկովը ։

Հուլիսի 13-ին ԵՄ-ն պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել ռուսական VK ընկերության, ինչպես նաև «Коммуникационная платформа» ընկերության դեմ, որը ԵՄ-ում անվանում են Max հարթակի իրավաբանական ներկայացուցիչ։

Leave a comment