«Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին
Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Գրիգորյանի դուստրը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։
«Այսօր դու կդառնայիր 70 տարեկան…
Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։
Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։
Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։
Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։
Ծնունդդ շնորհավոր։
Անպարտելի՛ զորավար։
Միշտ կկարոտենք քեզ։
Հավերժ հիշատակ»,- գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։