https://arm.sputniknews.ru/20260714/hhum-cankacats-ajlakhvoh-tshnami-e-tshanachvum-ishkhanutjan-kvoghmic-nvor-handznakhumb-e-steghtsvel-104602798.html
ՀՀ–ում ցանկացած այլախոհ թշնամի է ճանաչվում իշխանության կողմից․ նոր հանձնախումբ է ստեղծվել
ՀՀ–ում ցանկացած այլախոհ թշնամի է ճանաչվում իշխանության կողմից․ նոր հանձնախումբ է ստեղծվել
Sputnik Արմենիա
Հանրային գործիչները նշում են, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգը չի գործում, ուտսի պետք է միավորել ուժերը՝ ինչ-որ կերպ ստեղծված իրավիճակին հակազդելու… 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T13:30+0400
2026-07-14T13:30+0400
2026-07-14T13:30+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ-ում ձևավորվել է նոր հանձնախումբ, որի նպատակն է զբաղվել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով։ Հանձնախումբը միավորում է քաղաքագետների, իրավապաշտպանների, դիվանագետների և հանրային տարբեր գործիչների, որոնք մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով։Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ընդգծեց` մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Հիմա երկրի վարչապետն է որոշում՝ ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ունենա և այսպես շարունակ։«Վարչապետը հայտարարում է, որ տարբեր մարդիկ պետք է ունեզրկվեն, և նրանց ունեցվածքը համարում է անօրինական։ Այսինքն՝ Հայաստանում չի գործում սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Գործող վարչապետը հրապարակայնորեն հայտարարում է, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը գնում է այդ մարդու հետևից»,- նշում է քաղաքագետ։Շեշտում է՝ սա նշանակում է, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգ չի գործում։ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում անդրադարձավ քաղհասարակության կառույցներին, որոնց մեծ մասը, դիվանագետի դիտարկմամբ, այսօր անգործություն են ցուցաբերում ու դրանով կանաչ լույս վառում այս իշխանությունների առաջ` ոչ միայն շարունակելուբռնաճնշումների, հետանդումների քաղաքականությունը, այլև ավելի կոպիտ ու օրինախախտ ձևերով դա իրականացնելում։«Ինչ վերաբերում է միջազգային կառույցների լռությանը, թեպետ միջազգային իրավունքը, թվում է, կոմայի մեջ է, բայց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մի շարք հանձնառություններ է ստանձնել, և միջազգային կառույցների ճիշտ օգտագործումն օգնելու է ոչ միայն զսպելու այս իշխանությունների ախորժակն այս հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով ամորֆ զանգված, այլև օգնելու է ինչ-որ մի տեղ կանխարգելիչ դերակատարում ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան Ադրբեջանում, որտեղ մինչ օրս հայ գերիներ են պահվում»,–ասաց Աղաջանյանը։
2026
Լուրեր
am_HY
հայաստան
Հանրային գործիչները նշում են, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգը չի գործում, ուտսի պետք է միավորել ուժերը՝ ինչ-որ կերպ ստեղծված իրավիճակին հակազդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ-ում ձևավորվել է նոր հանձնախումբ, որի նպատակն է զբաղվել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով։ Հանձնախումբը միավորում է քաղաքագետների, իրավապաշտպանների, դիվանագետների և հանրային տարբեր գործիչների, որոնք մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով։
«Ցանկացած այլախոհ ՀՀ-ում այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն։ Հիմա մենք պարտավոր ենք ինչ-որ ձև միավորվել և վերջ տալ այս վիճակին»,- բացման խոսքում նշեց հանձնախմբի անդամ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ընդգծեց` մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Հիմա երկրի վարչապետն է որոշում՝ ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ունենա և այսպես շարունակ։
«Վարչապետը հայտարարում է, որ տարբեր մարդիկ պետք է ունեզրկվեն, և նրանց ունեցվածքը համարում է անօրինական։ Այսինքն՝ Հայաստանում չի գործում սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Գործող վարչապետը հրապարակայնորեն հայտարարում է, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը գնում է այդ մարդու հետևից»,- նշում է քաղաքագետ։
Շեշտում է՝ սա նշանակում է, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգ չի գործում։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում անդրադարձավ քաղհասարակության կառույցներին, որոնց մեծ մասը, դիվանագետի դիտարկմամբ, այսօր անգործություն են ցուցաբերում ու դրանով կանաչ լույս վառում այս իշխանությունների առաջ` ոչ միայն շարունակելուբռնաճնշումների, հետանդումների քաղաքականությունը, այլև ավելի կոպիտ ու օրինախախտ ձևերով դա իրականացնելում։
«Ինչ վերաբերում է միջազգային կառույցների լռությանը, թեպետ միջազգային իրավունքը, թվում է, կոմայի մեջ է, բայց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մի շարք հանձնառություններ է ստանձնել, և միջազգային կառույցների ճիշտ օգտագործումն օգնելու է ոչ միայն զսպելու այս իշխանությունների ախորժակն այս հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով ամորֆ զանգված, այլև օգնելու է ինչ-որ մի տեղ կանխարգելիչ դերակատարում ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան Ադրբեջանում, որտեղ մինչ օրս հայ գերիներ են պահվում»,–ասաց Աղաջանյանը։