Լեհաստանում աշնանը կանցկացվեն «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այս տարվա աշնանը Լեհաստանում կանցկացվեն «ցանկացողների կոալիցիայի» առաջին համատեղ զորավարժությունները՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մասնակցությամբ։

Հայտարարությունն արվել է Փարիզում կայացած կոալիցիայի առաջնորդների հանդիպումից հետո։

«Մեր կարծիքով՝ կարևոր որոշում էր այն, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մասնակցությամբ առաջին զորավարժությունները կանցկացվեն Լեհաստանում արդեն այս աշնանը», — ասել է Տուսկը։

«Ցանկացողների կոալիցիան» միավորում է Ուկրաինային աջակցող մի շարք երկրներ, որոնք քննարկում են անվտանգության երաշխիքների և ռազմական համագործակցության տարբեր ձևաչափեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment