ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14.07-19.07.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-19-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.0°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 13.7°C (1961թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.3°C