Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է հայտնվել՝ Իսրայելի հետ ենթադրյալ կապերի պատճառով․ NYT

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ըստ The New York Times-ի, գտնվում է տնային կալանքի տակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) որոշմամբ։ Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ որոշումը կապված է իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» հետ ենթադրյալ կապերի հետ։

The New York Times-ի տվյալներով՝ «Մոսադը» մի քանի տարի կապ է պահպանել Ահմադինեժադի հետ և դիտարկել նրան որպես հնարավոր անցումային ղեկավար՝ Իրանում իշխանափոխության դեպքում։ Հաղորդվում է նաև, որ նախկին նախագահը վերջին անգամ հրապարակավ հայտնվել էր հուլիսի 6-ին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որից հետո, ըստ պարբերականի, հայտնվել է տնային կալանքի տակ։

Միևնույն ժամանակ Ահմադինեժադի գրասենյակը կտրականապես հերքել է հրապարակված տեղեկությունները՝ դրանք անվանելով «ամբողջությամբ կեղծ» և հայտարարելով, որ նախկին նախագահը տնային կալանքի տակ չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment