Հասարակություն
14.07.2026 | 10:47
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի առգրավում տեղի չի ունենալու։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց ՔԿ խոսնակը։
Փաստաբան Հովհաննես Վարդանյանն այսօր Ծառուկյանի առանձնատան մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է։
Ծառուկյանի մասնավոր այգու կենդանիների առգրավման մասին տեղեկությունը երեկ ԶԼՄ-ները տարածեցին։
«Փաստացի ստացվում է, որ առգրավում տեղի չի ունենում, և չգիտենք, թե ինչն է պատճառը։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- ասել է փաստաբանը։
Նա հայտնել է, որ Ծառուկյանի առանձնատանը կա 11 ձի և 1 պոնի։
Անի Թամրազյան