Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակով են սկսել տարին

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականները։

Ազատ ոճի և հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։

Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել 61 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 97 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։

Արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ Մեջլում Մեջլումյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Կնյազ Իբոյանը։

86 կգ Ռազմիկ Եփրեմյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոններ են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը։

67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը և 97 կգ Ռուբեն Գևորգյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

Երրորդ տեղ են զբաղեցրել 63 կգ Արմեն Սուքիասյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ Գևորգ Թադևոսյանը։

Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։

Leave a comment