Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել

Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 25114.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 8364.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 10498.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 889.88 կետ:

ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 52498.64 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 7515.34 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.55%-ով և կազմել 25873.18 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

 

Leave a comment