ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ստորագրել են Ուկրաինայի համար կարևոր պաշտպանական համաձայնագիր

Եվրոպական միությունն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են Ուկրաինայի համար կարևոր նշանակություն ունեցող համաձայնագիր, որը բրիտանական պաշտպանական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրից։ Այդ մասին հայտնում է Euractiv-ը։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կիևն այլևս առանձին թույլտվության կարիք չի ունենա բրիտանական արտադրողներից ռազմական տեխնիկա և պաշտպանական սարքավորումներ ձեռք բերելու համար։

Փոխարենը Լոնդոնը պարտավորվել է ներդրում կատարել ծախսերի փոխհատուցման գործում՝ այն չափով, որը համարժեք կլինի բրիտանական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի արժեքին։ Այս մասին նշվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment