ԱՄՆ Պետդեպարտամենտը արշավ է սկսել Միջազգային քրեական դատարանի դեմ

ՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ նոր քաղաքականության մասին՝ խոստանալով ուժեղացնել ճնշումը դատարանի և նրա հետ համագործակցող երկրների նկատմամբ։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Վաշինգտոնը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ-ի դեմ, չեղարկել դատարանի աշխատակիցների ամերիկյան վիզաները, կոչ անել այլ երկրներին չհետևել Հռոմի ստատուտի դրույթներին, ինչպես նաև խստացնել վերահսկողությունը այն պետությունների նկատմամբ, որոնք ստանում են ԱՄՆ օգնություն, սակայն չեն պատրաստվում հրաժարվել ՄՔԴ-ի լիազորությունների ճանաչումից։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն The Wall Street Journal-ում հրապարակված իր հոդվածում նշել է, որ ՄՔԴ-ի գործունեության հետևում կանգնած է «ձախակողմյան հասարակական կազմակերպությունների, գլոբալիստների և ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված մի շարք երկրների ազդեցիկ ցանցը»։

Ռուբիոն պնդել է, որ այդ կառույցները միավորված են Միացյալ Նահանգների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքով և օգտագործում են դատարանը՝ Վաշինգտոնի շահերին հակազդելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment