➖ Իրանում գտնվող օբյեկտների վրա 3–րդ անընդմեջ գիշերային հարձակումն այս անգամ տևել է 5 ժամ: Երկու պայթյուն է որոտացել Պարսից ծոցում գտնվող իրանական Ղեշմ կղզում, պայթյուններ են եղել Բենդեր Աբասում, Չաբահարում, Բուշերում և այլ քաղաքներում: Հարձակման է ենթարկվել իրանական Կանակ (Քոնարաք) քաղաքը:
➖ Իրանի բանակը հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան թիրախներին: Իրանական Press TV-ն հայտնել է, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցվել Քուվեյթում ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot ՀՕՊ համակարգին, դիսպետչերական աշտարակին, զինամթերքի պահեստին: Իրանի ՌԾՈւ-ն, իր հերթին, թևավոր հրթիռների օգնությամբ պատասխան հարված է հասցնել ամրիկյան նավին: Հարձակման է ենթարկվել Բահրեյնում ԱՄՆ բազան․ հարվածը հասցվել է մի քանի զինապահեստների, արբանյակային կապի կենտրոնին և այն շենքին, որտեղ բնակվում էին ամերիկյան զինվորականները։
➖ ԱՄԷ-ի (Արաբական Միացյալ Էմիրություններ) երկու լցանավ է Հորմուզի նեղուցում ենթարկվել Իրանի զինված ուժերի հարձակմանը․ զոհվել է անձնակազմի 1 անդամ (Հնդկաստանի քաղաքացի), ևս 8–ը վիրավորվել են: ԱՄԷ–ի պաշտպանության նախարարությունը հարձակումն անվանել է լկտի;
➖ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ջախջախել է իրանական բանակը, ոչնչացվել են «նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված որևէ բան անելու բոլոր հնարավորությունները»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել էր Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին:
@ArmeniaSputnik