Առանց տեղումների, շոգ եղանակ է սպասվում

https://arm.sputniknews.ru/20260714/aranc-teghumneri-shvog-eghanak-e-spasvum-104557035.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28124463_86:0:1507:1066_1920x0_80_0_0_ee658e5a17d78d1346c68e7ff9d93504.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, եղանակ, օդի ջերմաստիճան, ամառ, անձրև, տեղումներ, կարկուտ, քամի, երևան

եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, եղանակ, օդի ջերմաստիճան, ամառ, անձրև, տեղումներ, կարկուտ, քամի, երևան

Բաժանորդագրվել

Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18- ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 36–38 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։

Leave a comment