Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում հատված է տարածել իր հարցազրույցից՝ կից գրառմամբ. «Խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Ավելին՝ խաղաղությունը փաստացի արդեն հաստատված է․ այսօր խաղաղություն կա Հայաստանում, խաղաղություն կա Ադրբեջանում, և խաղաղություն կա ողջ տարածաշրջանում։ Հետևաբար, մնում է այդ խաղաղությունը պարզապես ամրագրել՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, և անցնել մեր մյուս կարևոր գործերին»: