ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ

Քաղաքականություն

13.07.2026 | 23:14

ԵՄ Խորհրդի որոշման համաձայն՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսական VK ընկերության (նախկինում՝ Mail.ru Group) նկատմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

VK-ի դեմ պատժամիջոցները կիրառվել են, քանի որ դրա դուստր ձեռնարկությունը՝ JSC Investment Company Communications Platform-ը, մշակում է Max մեսենջերը։ Max-ի մշակումը, իր հերթին, «վերահսկվում է ԱԴԾ-ի կողմից, որը պահանջներ է սահմանում հավելվածի մշակողների համար»։

Investment Company Communications Platform հարթակը նույնպես ներառվել է նոր պատժամիջոցների ցանկում։

«Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Max հավելվածը հսկողության լայնածավալ հնարավորություններ ունի»,- նշում է ԵՄ-ն։

Այսպիսով, VK-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ընդդիմության դեմ ուղղված ճնշումների» համար։

«ԵՄ պատժամիջոցները չեն ազդում VK-ի և MAX-ի գործունեության վրա: Հավելվածներն ու ծառայություններն օգտատերերի համար հասանելի են սովորականի պես»,- ՌԲԿ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Max-ը հեռացվել էր Apple-ի App Store-ից հունիսի սկզբին, իսկ VK-ի մյուս հավելվածները, այդ թվում՝ մեսենջերը, հեռացվել են հունիսի վերջին: Apple-ը հեռացումները բացատրել էր որպես պատժամիջոցների կանոնների պահպանման արդյունք՝ առանց մանրամասնելու, թե որ պատժամիջոցների մասին է խոսքը։ Այդ ժամանակ VK-ն պատժամիջոցների տակ չէր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment