https://arm.sputniknews.ru/20260713/hajreniq-te-petutjun-hancavvor-hakadrutjun-te-racivonal-yntrutjun-104561190.html
Հայրենի՞ք, թե՞ պետություն. հանցավոր հակադրությո՞ւն, թե՞ ռացիոնալ ընտրություն
Հայրենի՞ք, թե՞ պետություն. հանցավոր հակադրությո՞ւն, թե՞ ռացիոնալ ընտրություն
Sputnik Արմենիա
Հայրենիքը հնարավոր չէ սահմանափակել միայն պետության քաղաքական սահմաններով։ Դա հակասում է ինչպես մարդկության պատմական փորձին, այնպես էլ ցանկացած ազգի զարգացման… 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T23:01+0400
2026-07-13T23:01+0400
2026-07-13T23:06+0400
հայրենիք
պետություն
հայաստան
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86753735_0:20:872:511_1920x0_80_0_0_cde815b5e0088bf490211fa3be4f9e50.jpg.webp
Հայաստանի ներկայիս իշխանությունը սկսել է պատգամավորների և կառավարության անդամների երդման տեքստերի յուրատեսակ «աուդիտ» անցկացնել՝ հանելով դրանցից այնպիսի հասկացություններ, ինչպիսին է «համազգային նպատակներ» հասկացությունը, փոխարինելով դրանք «համապետական նպատակներ», «երկիր», «հանրապետություն» և նման այլ ձևակերպումներով։Փաստորեն Հայաստանի ներկայիս իշխանությունների քարոզչությունը պնդում է, որ հայրենիքը հենց ժամանակակից քաղաքական սահմաններում գտնվող պետությունն է, իսկ այն ամենը, ինչ գտնվում է այդ սահմաններից դուրս, այլևս հայրենիք չի համարվում։ Ավելին` նրանց, ովքեր այլ տեսակետ ունեն, փորձում են ներկայացնել որպես հարևան պետությունների հետ հարաբերություններում լարվածության նախադրյալներ ստեղծող մարդկանց։Նման պնդումը կամ խորը չըմբռնման դրսևորում է, կամ հայրենիք և պետություն հասկացությունների գիտակցված աղավաղում։ Սակայն, մերկապարանոց խոսքեր չասելու համար, փորձենք հասկանալ այս հարցը։Իհարկե, նման մոտեցումը բարդ պատմական և քաղաքակրթական երևույթի սաստիկ պարզեցում է։Ցանկացած ազգի համար, հատկապես երկար պատմություն ունեցող ժողովրդի, նման պարզեցումները կարող են չափազանց լուրջ հետևանքներ ունենալ։ Դրանք ազդում են ազգային ինքնության, պատմական հիշողության և, վերջին հաշվով, բուն պետության կայունության և անվտանգության վրա։Այս քննարկման էությունն ավելի լավ հասկանալու համար արժե հիշել այնպիսի հասկացություն, ինչպիսին է պոլիսը։Հին Հունաստանում հասարակության քաղաքական կազմակերպման յուրահատուկ ձև կար՝ պոլիս։ Այսօր այն հաճախ թարգմանվում է որպես «քաղաք-պետություն», սակայն այս սահմանումը միայն մասամբ է արտացոլում դրա իրական իմաստը։Պոլիսը տարածքի, քաղաքացիների, օրենքների, ավանդույթների, կրոնական կյանքի և ընդհանուր պատմական ճակատագրի միասնություն էր: Հին հույների համար պոլիսին պատկանելը նշանակում էր պատկանել արժեքների, պարտականությունների և պատասխանատվության որոշակի աշխարհի:Պոլիսից վտարումը համարվում էր ամենածանր պատիժներից մեկը, քանի որ մարդը կորցնում էր ոչ միայն բնակության վայրը, այլև քաղաքացիական, հասարակական և մշակութային ինքնությունը։Հենց պոլիս հասկացությունից է հետագայում ձևավորվել այսօրվա պետություն հասկացությունը՝ որպես հասարակության քաղաքական կազմակերպման ինստիտուտ։Սակայն պետությունը, նախևառաջ, կոնկրետ տարածքում ժողովրդի կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական, ռազմական և իրավական կազմակերպման գործիք է։ Այն հասարակության կառավարման ձև է, այլ ոչ թե հասարակությունն ինքնին։Պետության հիմնական խնդիրը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, հասարակական կարգը պահպանելը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելը, հասարակության զարգացման, սեփական քաղաքացիների առավելագույն անվտանգության և ինքնաիրացման համար պայմաններ ստեղծելը։Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ ոչ մի քաղաքական ֆորմացիա հավերժ չէ։ Պատմությունը այնպիսի պետություններ չգիտի, որոնց քաղաքական համակարգը անփոփոխ է մնացել։Բավական է հիշել, որ միայն վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մի քանի քաղաքական կարգ է փոխել, ներկայիս կառավարությունն էլ փաստացի փորձում է իրավաբանորեն հիմնավորել այսպես կոչված «Չորրորդ Հանրապետության» ստեղծումը։ Սակայն, անկախ քաղաքական համակարգերի փոփոխությունից, հայ ժողովուրդը չի անհետացել, չի կորցրել իր ինքնությունը և չի փոխել որպես հայրենիքի իր պատմական արեալի ընկալումը։Սա է պատճառը, որ կարելի է պնդել, որ հայրենիքը շատ ավելի խորը և լայն հասկացություն է, քան պետությունը։Հայրենիքի հասկացությունը գոյություն չունի ո՛չ պաշտոնյաների որոշումների, ո՛չ էլ միջազգային պայմանագրերի շնորհիվ: Հայրենիքը մարդու ներքին վիճակն է, իր ժողովրդին, իր պատմությանը և իր մշակույթին հոգևոր պատկանելության զգացումը: Հենց այս արժեքների հանրագումարն է ձևավորում այն, ինչ մենք կոչում ենք հայ ժողովուրդ:Հենց հայրենիքի զգացումն է ազգային ինքնության պահպանման ամենակարևոր երաշխիքներից մեկը, և ոչ թե հակառակը: Լեգիտիմ «անլեգիտիմություն». հետընտրական Հայաստանը շարունակում է ցնցվելՀետևաբար, հայրենիքն ու պետությունը միմյանց հակադրելը ոչ միայն սխալ է, այլև չափազանց վտանգավոր: Այս հասկացությունները փոխադարձաբար բացառող չեն, դրանք միմյանց լրացնող են: Դրանք արհեստականորեն հակադրելու փորձերը հսկայական ռիսկեր են ստեղծում որպես ժողովրդի կազմակերպման էթնոքաղաքական ձև պետության գոյության համար: Պետությունը, անկասկած, հայրենիքի մի մասն է: Սակայն հայրենիքն անհնար է սահմանափակել բացառապես պետության ժամանակակից քաղաքական սահմաններով: Նման պնդումը հակասում է ինչպես մարդկության պատմական փորձին, այնպես էլ ցանկացած ժողովրդի զարգացման տարրական տրամաբանությանը:Ուստի, ամփոփելով, կարելի է պարզ եզրակացություն անել. երբ մարդուն առաջարկում են ընտրություն կատարել հայրենիքի և պետության միջև, նման ընտրությունն ինքնին կեղծ է: Որովհետև մեկը մյուսի փոխարեն ընտրելով՝ մարդը, վերջին հաշվով, վտանգում է կորցնել և՛ հայրենիքը, և՛ պետությունը։
https://arm.sputniknews.ru/20260407/evrvopakan-shrjaptujt-rusakan-blraknervov–kam-ashkharhaqaghaqakanutjun-hajkakan-dzevvov-100692088.html
2026
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86753735_32:0:832:600_1920x0_80_0_0_4041cade53864fe3ca724ce5fb475300.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
հայրենիք, պետություն, հայաստան, հեղինակներ
հայրենիք, պետություն, հայաստան, հեղինակներ
Հայրենիքը հնարավոր չէ սահմանափակել միայն պետության քաղաքական սահմաններով։ Դա հակասում է ինչպես մարդկության պատմական փորձին, այնպես էլ ցանկացած ազգի զարգացման տարրական տրամաբանությանը, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Հայաստանի ներկայիս իշխանությունը սկսել է պատգամավորների և կառավարության անդամների երդման տեքստերի յուրատեսակ «աուդիտ» անցկացնել՝ հանելով դրանցից այնպիսի հասկացություններ, ինչպիսին է «համազգային նպատակներ» հասկացությունը, փոխարինելով դրանք «համապետական նպատակներ», «երկիր», «հանրապետություն» և նման այլ ձևակերպումներով։
Փաստորեն Հայաստանի ներկայիս իշխանությունների քարոզչությունը պնդում է, որ հայրենիքը հենց ժամանակակից քաղաքական սահմաններում գտնվող պետությունն է, իսկ այն ամենը, ինչ գտնվում է այդ սահմաններից դուրս, այլևս հայրենիք չի համարվում։ Ավելին` նրանց, ովքեր այլ տեսակետ ունեն, փորձում են ներկայացնել որպես հարևան պետությունների հետ հարաբերություններում լարվածության նախադրյալներ ստեղծող մարդկանց։
Նման պնդումը կամ խորը չըմբռնման դրսևորում է, կամ հայրենիք և պետություն հասկացությունների գիտակցված աղավաղում։ Սակայն, մերկապարանոց խոսքեր չասելու համար, փորձենք հասկանալ այս հարցը։
Նախևառաջ արձանագրենք, որ իշխանամետ քարոզչության հրահրմամբ հանրային տիրույթում արհեստականորեն ձևավորվում է բանավեճ այն մասին, թե ինչ է հայրենիքը և ինչ է պետությունը։ Փորձ է արվում հանրային գիտակցության մեջ ամրապնդել այն թեզը, որ եթե հայը որպես իր հայրենիք է ընկալում պատմական այն տարածքը, որտեղ ձևավորվել և ապրել է հայ ժողովուրդը վերջին երկու-երեք հազարամյակների ընթացքում, ապա այդ ընկալումը իբր վնաս է հասցնում պետությանը։ Այլ կերպ ասած՝ հասարակությանը պարտադրվում է հայրենիքի ինքնատիպ «պետականացման» գաղափարը։
Իհարկե, նման մոտեցումը բարդ պատմական և քաղաքակրթական երևույթի սաստիկ պարզեցում է։
Ցանկացած ազգի համար, հատկապես երկար պատմություն ունեցող ժողովրդի, նման պարզեցումները կարող են չափազանց լուրջ հետևանքներ ունենալ։ Դրանք ազդում են ազգային ինքնության, պատմական հիշողության և, վերջին հաշվով, բուն պետության կայունության և անվտանգության վրա։
Այս քննարկման էությունն ավելի լավ հասկանալու համար արժե հիշել այնպիսի հասկացություն, ինչպիսին է պոլիսը։
Հին Հունաստանում հասարակության քաղաքական կազմակերպման յուրահատուկ ձև կար՝ պոլիս։ Այսօր այն հաճախ թարգմանվում է որպես «քաղաք-պետություն», սակայն այս սահմանումը միայն մասամբ է արտացոլում դրա իրական իմաստը։
Պոլիսը տարածքի, քաղաքացիների, օրենքների, ավանդույթների, կրոնական կյանքի և ընդհանուր պատմական ճակատագրի միասնություն էր: Հին հույների համար պոլիսին պատկանելը նշանակում էր պատկանել արժեքների, պարտականությունների և պատասխանատվության որոշակի աշխարհի:
Պոլիսից վտարումը համարվում էր ամենածանր պատիժներից մեկը, քանի որ մարդը կորցնում էր ոչ միայն բնակության վայրը, այլև քաղաքացիական, հասարակական և մշակութային ինքնությունը։
Հենց պոլիս հասկացությունից է հետագայում ձևավորվել այսօրվա պետություն հասկացությունը՝ որպես հասարակության քաղաքական կազմակերպման ինստիտուտ։
Սակայն պետությունը, նախևառաջ, կոնկրետ տարածքում ժողովրդի կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական, ռազմական և իրավական կազմակերպման գործիք է։ Այն հասարակության կառավարման ձև է, այլ ոչ թե հասարակությունն ինքնին։
Պետության հիմնական խնդիրը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, հասարակական կարգը պահպանելը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելը, հասարակության զարգացման, սեփական քաղաքացիների առավելագույն անվտանգության և ինքնաիրացման համար պայմաններ ստեղծելը։
Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ ոչ մի քաղաքական ֆորմացիա հավերժ չէ։ Պատմությունը այնպիսի պետություններ չգիտի, որոնց քաղաքական համակարգը անփոփոխ է մնացել։
Բավական է հիշել, որ միայն վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մի քանի քաղաքական կարգ է փոխել, ներկայիս կառավարությունն էլ փաստացի փորձում է իրավաբանորեն հիմնավորել այսպես կոչված «Չորրորդ Հանրապետության» ստեղծումը։ Սակայն, անկախ քաղաքական համակարգերի փոփոխությունից, հայ ժողովուրդը չի անհետացել, չի կորցրել իր ինքնությունը և չի փոխել որպես հայրենիքի իր պատմական արեալի ընկալումը։
Սա է պատճառը, որ կարելի է պնդել, որ հայրենիքը շատ ավելի խորը և լայն հասկացություն է, քան պետությունը։
Հայրենիքը միայն պետական սահմաններով գծված տարածք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, նրա լեզուն, մշակույթը, կրոնը, ազգային խորհրդանիշները, սրբավայրերը, պատմական հողերը, նախնիների մասին հիշողությունը և ապագա սերունդների առջև պատասխանատվության զգացումը։
Հայրենիքի հասկացությունը գոյություն չունի ո՛չ պաշտոնյաների որոշումների, ո՛չ էլ միջազգային պայմանագրերի շնորհիվ: Հայրենիքը մարդու ներքին վիճակն է, իր ժողովրդին, իր պատմությանը և իր մշակույթին հոգևոր պատկանելության զգացումը: Հենց այս արժեքների հանրագումարն է ձևավորում այն, ինչ մենք կոչում ենք հայ ժողովուրդ:
Հենց հայրենիքի զգացումն է ազգային ինքնության պահպանման ամենակարևոր երաշխիքներից մեկը, և ոչ թե հակառակը:
Հետևաբար, հայրենիքն ու պետությունը միմյանց հակադրելը ոչ միայն սխալ է, այլև չափազանց վտանգավոր: Այս հասկացությունները փոխադարձաբար բացառող չեն, դրանք միմյանց լրացնող են: Դրանք արհեստականորեն հակադրելու փորձերը հսկայական ռիսկեր են ստեղծում որպես ժողովրդի կազմակերպման էթնոքաղաքական ձև պետության գոյության համար: Պետությունը, անկասկած, հայրենիքի մի մասն է: Սակայն հայրենիքն անհնար է սահմանափակել բացառապես պետության ժամանակակից քաղաքական սահմաններով: Նման պնդումը հակասում է ինչպես մարդկության պատմական փորձին, այնպես էլ ցանկացած ժողովրդի զարգացման տարրական տրամաբանությանը:
Ուստի, ամփոփելով, կարելի է պարզ եզրակացություն անել. երբ մարդուն առաջարկում են ընտրություն կատարել հայրենիքի և պետության միջև, նման ընտրությունն ինքնին կեղծ է: Որովհետև մեկը մյուսի փոխարեն ընտրելով՝ մարդը, վերջին հաշվով, վտանգում է կորցնել և՛ հայրենիքը, և՛ պետությունը։