https://arm.sputniknews.ru/20260713/amn-n-sparnaliq-e-steghtsum-gazi-ev-navti-matakararumneri-anvtangutjan-hamar-ihpk-104582750.html
ԱՄՆ-ն սպառնալիք է ստեղծում գազի և նավթի մատակարարումների անվտանգության համար. ԻՀՊԿ
ԱՄՆ-ն սպառնալիք է ստեղծում գազի և նավթի մատակարարումների անվտանգության համար. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և դրա համար ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար… 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T21:51+0400
2026-07-13T21:51+0400
2026-07-13T21:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_0:115:1500:959_1920x0_80_0_0_70fdf421f0ba716fe4db51ed7e8df11b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի միջամտությունը սպառնում է գազի և նավթի համաշխարհային մատակարարումների անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը:Նա հավելել է, որ Իրանը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը և կստիպի օտար պետություններին ընդունել այդ փաստը:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_166:0:1445:959_1920x0_80_0_0_10b3b9bce6acecba8ccc87b7c67b5291.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և դրա համար ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը՝ նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի միջամտությունը սպառնում է գազի և նավթի համաշխարհային մատակարարումների անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում իր միջամտությամբ լուրջ սպառնալիք է ստեղծում նավթի և գազի համաշխարհային մատակարարումների անվտանգության համար։ Նրանք պետք է պատասխան տան դրա համար», – Մոհեբիի խոսքը մեջբերում է «Fars» գործակալությունը։
Նա հավելել է, որ Իրանը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը և կստիպի օտար պետություններին ընդունել այդ փաստը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։