Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա

Բաժանորդագրվել

Մի քանի շաբաթ առաջ էլ Փաշինյանը տիկնոջն ԱՄՆ էր գործուղել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, գործուղվում է Եթովպիա` միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (Փաշինյանը հուլիսի 10-29-ը արձակուրդում է, մինչև հուլիսի 20-ը նրան փոխարինում է Մհեր Գրիգորյանը, իսկ մնացյալ ժամանակահատվածը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. խմբ․)։

Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կմասնակցի «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին։

Գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը հանձնարարված է վարչապետի աշխատակազմին (այդ թվում՝ հուլիսի 19-ի համար օրապահիկ կտրամադրվի տարանցիկ վայր Դուբայի համար. խմբ․):

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հունիսի 26-ից հուլիսի 4-ը ներառյալ գործուղվել էր ԱՄՆ` Նյու Յորք՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First ladies academy) 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար։

Leave a comment