ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողը Ռուսաստան է մուտք գործել 2025 թվականի օգոստոսին՝ Կիև-Քիշնև-Թբիլիսի-Մոսկվա երթուղով։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցի գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի գործով ձերբակալված Լյուբոմիր Կորբան և Վիկտոր Վասինը խոստովանել են իրենց մեղքը, հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Հայտնում են, որ 66-ամյա Կորբային՝ որպես հանցագործությունը կատարող, գեներալի սպանության համար 30 հազար դոլար էին խոստացել. նա հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից 2025 թվականի օգոստոսին։
«Դեկտեմբերին գեներալ Ալեքսեևին վերացնելու հրահանգ էի ստացել։ Գործն անելու համար 30 հազար դոլար էին խոստացել։ Մահափորձից հետո ինձ ասացին օդանավակայան գնալ և նստել Դուբայ մեկնող ինքնաթիռ, որտեղից Ռումինիա մեկնելու այլ տոմս կար։ Ռումինիայից պետք է Կիև ժամանեի», – ասել է Կորբան։
ԱԴԾ-ի տվյալներով՝ գեներալի սպանության նախապատրաստական աշխատանքների մասին հայտնի է նաև, որ`
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն, փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին և հանցանքի վայրից փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ալեքսեևին տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա գիտակցության է եկել:
Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: