Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է

Դատախազը  2026 թվականի հուլիսի 7-ինհաստատված մեղադրական եզրակացությամբիրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձիսպանության նախապատրաստությանապօրինի զենք պահելուխուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էոր Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-նՀ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ.Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ.Ա.-ինորից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ինԲ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել ենհետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենանկանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին  հասցնել չի հաջողվել:

Նույն քրեական վարույթով պարզվել է նաևոր 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջևՀարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:

Ֆ.Պ.-նտեղեկանալով վերոնշյալի մասինիր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:

2026 թվականի ապրիլի 23-ինԱր.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-նհանդիպել են Ար.Հ.-ինԱր.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձիԱ.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն  ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա  մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանցսակայն վերջիններս փախել և մտել են շքամուտքորից հետո սկսվել է վիճաբանություն և ծեծկռտուքՎիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասիսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակորից հետո հեռացել են:

Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններինչի արդյունքում Ս.Դ.-նԱ.Զ.-նԷ.Հ.-նՀ.Պ.-նԱ.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունըՄասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազեններըդարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքումորից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին  հասցնել չի հաջողվել:

Քննությամբ պարզվել է նաևոր Ար.Հ.-նհանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմաններըմասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձիսպանության նախապատրաստությանխուլիգանությանապօրինի հրազեն պահելուառողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համարԲոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը

–00—ՍՊ

Leave a comment