https://arm.sputniknews.ru/20260713/trampy-krkin-hajtnel-e-tsvovajin-shrjapakman-masin-irani-zu-n-pataskhanel-e-104568979.html
Թրամփը կրկին հայտնել է ծովային շրջափակման մասին, Իրանի ԶՈւ-ն պատասխանել է
Թրամփը կրկին հայտնել է ծովային շրջափակման մասին, Իրանի ԶՈւ-ն պատասխանել է
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար ստանալ վճարների 20 տոկոսը: 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T19:03+0400
2026-07-13T19:03+0400
2026-07-13T19:03+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277485_0:160:3072:1888_1920x0_80_0_0_3191f6dfbb53d823d7b179846ff85562.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կրկին ծովային շրջափակման է ենթարկել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` միաժամանակ նշելով, որ մյուս երկրները կկարողանան ազատ օգտվել Հորմուզի նեղուցից։Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը՝ նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:Իրանի զինուժն իր հերթին հայտարարել է, որ թույլ չեն տա` ԱՄՆ-ն միջամտի Հորմուզի նեղուցի կառավարմանը։Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի նավագնացության անվտանգության ցանկացած խախտման կամ սպառնալիքի, եթե դրանք իրականացվեն սահմանված երթուղիներից դուրս և առանց իրանական իշխանությունների թույլտվության:Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն կամ լոգիստիկ աջակցության ցուցաբերում Իրանը կդիտարկի որպես իր դեմ պատերազմի ակտ:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։Թրամփը պնդում է, որ ԱՄՆ–ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277485_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b1c634db22fc617aba4d69e5d3c477b5.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար ստանալ վճարների 20 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կրկին ծովային շրջափակման է ենթարկել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` միաժամանակ նշելով, որ մյուս երկրները կկարողանան ազատ օգտվել Հորմուզի նեղուցից։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը՝ նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:
«ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան», սակայն 20% փոխհատուցում կստանա բոլոր տեղափոխված բեռների համար՝ որպես աշխարհի այս խիստ անկայուն տարածաշրջանի անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցում», – գրել է Սպիտակ տան ղեկավարը «Truth Social» սոցիալական ցանցում:
Իրանի զինուժն իր հերթին հայտարարել է, որ թույլ չեն տա` ԱՄՆ-ն միջամտի Հորմուզի նեղուցի կառավարմանը։
Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի նավագնացության անվտանգության ցանկացած խախտման կամ սպառնալիքի, եթե դրանք իրականացվեն սահմանված երթուղիներից դուրս և առանց իրանական իշխանությունների թույլտվության:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն կամ լոգիստիկ աջակցության ցուցաբերում Իրանը կդիտարկի որպես իր դեմ պատերազմի ակտ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։