Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում․ Վլադիմիր Պուտին

Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, հավաքական Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ամեն ինչ հաղթանակի համար» ժողովրդական ճակատի համաժողովում։

«Հաճախ հարց են տալիս, թե ինչպես է ստացվում, որ այսպես կոչված հավաքական Արևմուտքի ողջ ռուսատյաց, այսպես կոչված, ագրեսիվ հատվածը պայքարում է մեր դեմ, իսկ մենք զարգացնում ենք մեր տնտեսությունը, ամրացնում մեր ֆինանսները, կատարելագործում ենք զինված ուժերը, նոր արդյունքների ենք հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում և առաջ ենք գնում», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment