ԱՄՆ-ն ինքնուրույն կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է սեփական ուժերով ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու դրա դիմաց գումար ստանալ:


«Մենք կպահպանենք դիրքերը նեղուցում և, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանները, և դրա համար մեզ պետք է փոխհատուցեն։ Երբ մենք կատարենք մեր աշխատանքը, մեզ կվճարեն»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։


Կիրակի ամերիկացի զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում չորրորդ հարվածն են հասցրել Իրանին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկուշաբթի հարձակվել է ԱՄՆ-ի ռազմաբազաների օբյեկտների վրա Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում: Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է «մինչև հետագա ծանուցումը» և ընդգծել է, որ պատասխան գործողությունները շարունակվում են:

Leave a comment