Թեհրանը թույլ չի տա Վաշինգտոնին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանն ու վերահսկմանը։Ինչպես հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը, այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր կենտրոնական շտաբը՝ «Խաթամ ալ-Անբիա»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ մտադիր է «ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը» և եկամուտ ստանալ դրանից։
«Միացյալ Նահանգների կողմից պարբերաբար իրականացվող անխոհեմ և սադրիչ գործողությունները՝ միտված Հորմուզի նեղուղցի կառավարմանը միջամտելուն, լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը, միջազգային առևտուրը, ինչպես նաև նավթատարների և առևտրային նավերի նավարկությունը։ Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տալու ԱՄՆ-ին խառնվել Հորմուզի նեղուցի կառավարմանը վերաբերող հարցերին»,- պատասխան հայտարարությունում նշել է «Խաթամ ալ-Անբիա»-ի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։