https://arm.sputniknews.ru/20260713/qani-der-rusastany-zarganum-e-arevmutqi-rusatjac-hatvatsy-pajqarum-e-mer-dem-putin-104563491.html
Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ. Պուտին
Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում, ընդգծել Է Վլադիմիր Պուտինը: 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T17:32+0400
2026-07-13T17:32+0400
2026-07-13T17:32+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
արևմուտք
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104162450_0:0:2977:1676_1920x0_80_0_0_dc6f2ae57853f6e78540a17355c9554e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, հավաքական Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ամեն ինչ հաղթանակի համար» ժողովրդական ճակատի համաժողովում։Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան ՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104162450_246:0:2977:2048_1920x0_80_0_0_3c08e9aa16915caac2a6aa3a4a2a0936.jpg.webp
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, պատժամիջոցներ
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, պատժամիջոցներ
Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում, ընդգծել Է Վլադիմիր Պուտինը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, հավաքական Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ամեն ինչ հաղթանակի համար» ժողովրդական ճակատի համաժողովում։
«Հաճախ հարց են տալիս, թե ինչպես է ստացվում, որ այսպես կոչված հավաքական Արևմուտքի ողջ ռուսատյաց, այսպես կոչված, ագրեսիվ հատվածը պայքարում է մեր դեմ, իսկ մենք զարգացնում ենք մեր տնտեսությունը, ամրացնում մեր ֆինանսները, կատարելագործում ենք զինված ուժերը, նոր արդյունքների ենք հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում և առաջ ենք գնում», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան ՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։