Էլինա Ավանեսյանը հիմնական փուլի ուղեգիր է նվաճել Ռումինիայում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։

Որակավորման փուլի եզրափակիչում 23-ամյա թենիսիստը 6։2, 6։2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Իրինա Ֆետեչուի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 26 րոպե։ Նախորդ մրցախաղում էլ Ավանեսյանը 6։2, 6։0 հաշվով ուժեղ էր գտնվել գերմանացի Էմիլի Սեիբոլդից։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 224-րդ տեղը։

Leave a comment