https://arm.sputniknews.ru/20260713/em-n-sparnaliqneri-dem-pajqari-khvorhrdatuneri-araqelutjun-e-sksum-hajastanum-104558552.html
ԵՄ-ն «սպառնալիքների» դեմ պայքարի խորհրդատուների առաքելություն է սկսում Հայաստանում
ԵՄ-ն «սպառնալիքների» դեմ պայքարի խորհրդատուների առաքելություն է սկսում Հայաստանում
Sputnik Արմենիա
ԵՄ նմանատիպ առաքելություններ են գործում Ուկրաինայում և Մոլդովայում։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T15:44+0400
2026-07-13T15:44+0400
2026-07-13T15:44+0400
հայաստան
եվրամիություն
հիբրիդային պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65350572_0:144:1034:726_1920x0_80_0_0_3e8fced0fb83264df21523828c429623.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը, ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, կպայքարի «հիբրիդային սպառնալիքների» դեմ, ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։Նշվում է, որ այս առաքելությունը ստեղծելու որոշումը կայացվել է դեռ այս տարվա ապրիլի 21-ին։ Առաքելությունը կկենտրոնանա «կիբեռսպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաների և միջամտության, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի վրա»։Բրյուսելի հայտարարություններում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը» ենթադրում է հակազդեցություն ռուսական ազդեցությանը։ԵՄ Խորհուրդը հատուկ ընդգծել է, որ առաքելությունը խորհրդատվական ծառայություններ կտրամադրի Հայաստանի բոլոր պետական մարմիններին՝ ընդհանուր ռազմավարության շրջանակներում, սակայն, իբր, այն «չի ազդի Հայաստանում որոշումների կայացման գործընթացի վրա»։Առաքելության սկզբնական տևողությունը երկու տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65350572_10:0:1034:768_1920x0_80_0_0_15bf3ab72551b1f4ff0b4a979fea1448.jpg.webp
հայաստան, եվրամիություն, հիբրիդային պատերազմ
հայաստան, եվրամիություն, հիբրիդային պատերազմ
ԵՄ նմանատիպ առաքելություններ են գործում Ուկրաինայում և Մոլդովայում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը, ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, կպայքարի «հիբրիդային սպառնալիքների» դեմ, ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդն այսօր գործարկում է ԵՄ-ՀՀ գործընկերության առաքելությունը՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Խորհրդատուների քաղաքացիական այս առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ամրապնդելու երկրի կայունությունը հիբրիդային սպառնալիքների և անվտանգության նոր մարտահրավերների նկատմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս առաքելությունը ստեղծելու որոշումը կայացվել է դեռ այս տարվա ապրիլի 21-ին։ Առաքելությունը կկենտրոնանա «կիբեռսպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաների և միջամտության, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի վրա»։
Բրյուսելի հայտարարություններում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը» ենթադրում է հակազդեցություն ռուսական ազդեցությանը։
ԵՄ Խորհուրդը հատուկ ընդգծել է, որ առաքելությունը խորհրդատվական ծառայություններ կտրամադրի Հայաստանի բոլոր պետական մարմիններին՝ ընդհանուր ռազմավարության շրջանակներում, սակայն, իբր, այն «չի ազդի Հայաստանում որոշումների կայացման գործընթացի վրա»։
Առաքելության սկզբնական տևողությունը երկու տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։