https://arm.sputniknews.ru/20260713/multi-grand-paravvoni-kaparaknqnman-pattsharvov-tuzhum-en-naev-hatshakhvordnery-104557771.html
«Մուլտի Գրանդ Փարավոնի» կապարակնքնման պատճառով տուժում են նաև հաճախորդները
«Մուլտի Գրանդ Փարավոնի» կապարակնքնման պատճառով տուժում են նաև հաճախորդները
Sputnik Արմենիա
Աշխատակիցները վստահ են, որ իրավապահ մարմինները կարող են իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարեն ռեստորանի կամ հյուրանոցի ամենօրյա աշխատանքին։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T15:29+0400
2026-07-13T15:29+0400
2026-07-13T15:29+0400
մուլտի գրուպ
բողոքի ակցիա
ռեստորան
հյուրանոց
հարսանիք
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104557301_0:0:1280:721_1920x0_80_0_0_6e87df9d000c9a75e757bf958da38b90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոց–ռեստորանի կապարակնքնման պատճառով տուժում է ոչ միայն բիզնեսը, այլև այն մարդիկ, ովքեր տարատեսակ միջոցառումներ ունեն պլանավորած` հարսանեկան արարողությունից մինչև ընտանեկան հանգիստ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի Գրանդ Փարավոնի» աշխատակիցներից մեկը։Հայտնել էինք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։Աշխատակիցները վստահ են, որ իրավապահ մարմինները կարող են իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարեն ռեստորանի կամ հյուրանոցի ամենօրյա աշխատանքին։
2026
Լուրեր
am_HY
«Մուլտի Գրանդ Փարավոնի» կապարակնքնման պատճառով տուժում են նաև հաճախորդները
Sputnik Արմենիա
«Մուլտի Գրանդ Փարավոնի» կապարակնքնման պատճառով տուժում են նաև հաճախորդները
2026-07-13T15:29+0400
true
PT2M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104557301_92:0:1083:743_1920x0_80_0_0_1f2924d05e172ba7d80a93b39f149507.jpg.webp
մուլտի գրուպ, բողոքի ակցիա, ռեստորան, հյուրանոց, հարսանիք, գագիկ ծառուկյան, видео
մուլտի գրուպ, բողոքի ակցիա, ռեստորան, հյուրանոց, հարսանիք, գագիկ ծառուկյան, видео
Աշխատակիցները վստահ են, որ իրավապահ մարմինները կարող են իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարեն ռեստորանի կամ հյուրանոցի ամենօրյա աշխատանքին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոց–ռեստորանի կապարակնքնման պատճառով տուժում է ոչ միայն բիզնեսը, այլև այն մարդիկ, ովքեր տարատեսակ միջոցառումներ ունեն պլանավորած` հարսանեկան արարողությունից մինչև ընտանեկան հանգիստ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի Գրանդ Փարավոնի» աշխատակիցներից մեկը։
Հայտնել էինք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։
«Եթե ամեն մեկս մեր վրա վերցնի, ի՞նչ կաներ, եթե օրական 1000-ավոր հաճախորդներ զանգեին… ամոթանք ենք լսում, վիրավորանք` նույնպես, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք` ինչ անենք։ Անելանելի իրավիճակ է…մարդիկ մոտակա օրերին մեր մոտ գրանցված հարսանիք ունեն, զանգ են տալիս, ասում են՝ ի՞նչ անենք, նույնիսկ իրենց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ։ 3–4 օրում ամեն ինչ փոխել, գնալ ուրիշ ռեստորան, այն էլ ամառային սեզոնին, շատ դժվար կլինի։ Ունենք շատ հյուրեր, ովքեր 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, չգիտեն` ինչ անել»,–ասաց նա։
Աշխատակիցները վստահ են, որ իրավապահ մարմինները կարող են իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ չխանգարեն ռեստորանի կամ հյուրանոցի ամենօրյա աշխատանքին։