Իրանը չի համաձայնվում ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի վաղ ասել էր, որ գործակալությունը ակնկալում է առաջիկա շաբաթներին մուտք գործել իրանական միջուկային օբյեկտներ։
«Ոչ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ, երբ հարցրել են, թե արդյոք Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային օբյեկտներ մուտք գործելուն։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը ռմբակոծված իրանական միջուկային օբյեկտներ կախված կլինի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքից։ Թեհրանը, սակայն, ընդգծել է, որ Իրանը կշարունակի մուտք ապահովել մի շարք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի։